Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստը:
Քննարկվել է համատեղ աշխատանքի ընթացքը, որը բխում է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, ինչպես նաև այս տարվա հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի իրականացումից:
Համաձայնեցվել է հետագա աշխատանքի ժամանակացույցը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը Մոսկվայում անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը: