2020 թվականին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և գործընթացում ներգրավված անձանց (վարկառուներ և համավարկառուներ) քանակի աճ՝ հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից:
Այսպես` 2020 թ. հունվարի 1-ի դրությամբ գործընթացում ներգրավված են 12322 շահառուներ, իսկ վարկառուների (համավարկառուների) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով եկամտային հարկի գումարի վերադարձը կազմել է 13,3 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 5,4 մլրդ դրամով: