ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը և ԱՀԿ գործադիր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես նշված է.
«Հաստատված պատվաստանյութերի 128 միլիոն չափաբաժնից, պատվաստումների ավելի քան երեք քառորդը, մինչ օրս, կատարվել է ընդամենը 10 երկրում, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 60% -ը։
Այժմ գրեթե 130 երկիր՝ 2.5 միլիարդ մարդ, դեռ պետք է ընդունեն մեկ դեղաչափ:
Ինքնաոչնչացման այս ռազմավարությունը կյանքեր և նյութական միջոցներ կարժենա, վիրուսը կենթարկվի մուտացիայի, պատվաստանյութի ազդեցությունը կնվազի, կխարխլի համաշխարհային տնտեսության վերականգնումը։
Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն և ավելի քան 70 տարվա գործընկերներ, պետություններին կոչ են անում շրջահայացություն ցուցաբերել, պատվաստանյութերի կիրառման այնպիսի ռազմավարություն մշակել, որը հնարավորություն կտա կանխարգելել վիրուսի տարածումն ու վերջ դնել համավարակին։
Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում առողջապահության աշխատակիցները համավարակի առաջնագծում են եղել. պետք է նախ իրենք պաշտպանված լինեն, որպեսզի կարողանան պաշտպանել մեզ։
COVAX- ի մասնակից երկրներն արդեն իսկ պատրաստվում են պատվաստանյութերի կիրառմանը: Առողջապահական աշխատողները վերապատրաստվել են, դեղաչափերի պահպանման համակարգերը (սառցային շղթաները) պատրաստ են: Սպասում են պատվաստանյութերի համաչափ և արդարացի բաշխմանը։
Բոլոր երկրներում 2021 թվականի առաջին 100 օրվա ընթացքում պատվաստանյութերի կիրառումը սկսելու համար անհրաժեշտ է ապահովել.
-
որ այն երկրները, որոնք պատվաստել են իրենց առողջապահության աշխատակիցներին և հիվանդության ռիսկի խմբում գտնվող բնակչությանը, COVAX նախաձեռնության միջոցով պատվաստանութերը տրամադրեն այլ երկրներին, որպեսզի վերջիններս նույնպես կարողանան կիրառել դրանք:
-
որ COVAX նախաձեռնությունը լիովին ֆինանսավորվի՝ պատվաստանյութերի ստեղծման, արտադրության ու հավասար բաշխման համար, որպեսզի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներն իրենց ֆինանսական և տեխնիկական միջոցներն օգտագործեն պատվաստանյութերը տեղակայելու և կիրառելու համար: Ամբողջական ֆինանսավորման դեպքում, COVAX-ում ներդրված յուրաքանչյուր դոլարի դիմաց մինչև 166 ԱՄՆ դոլար եկամուտ կլինի:
-
որ պատվաստանյութերի արտադրողներն արդարացիորեն բաշխեն պատվաստանյութերի սահմանափակ քանակը. կարգավորումների և քաղաքականության վերանայման նպատակով ԱՀԿ-ին տրամադրեն արտադրության անվտանգության և արդյունավետության վերաբերյալ տվյալները՝ որպես գերակա խնդիր, արագացնել և առավելագույնի հասցնել արտադրություն ու փոխանցել տեխնոլոգիան այլ արտադրողների, որոնք կարող են օգնել ընդլայնել գլոբալ հասանելիությունը։
Պատվաստանյութերի արտադրության ընդլայնման և առավել հասանելի դարձնելու համար անհրաժեշտ է նաև երկրների ղեկավարների աջակցությունը:
ՔՈՎԻԴ-19-ը ցույց տվեց, որ բոլորիս ճակատագրերը փոխկապակցված են: Հաղթենք, թե պարտվենք, մենք դա կանենք միասին»: