«Ինժեներական քաղաք» ծրագիրը մտել է ակտիվ փուլ: Այն Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակում ֆինանսավորվող նախագծերից է՝ տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Հայաստանում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է, շուտով կհայտարարվի նաև շինարարարական ընկերության մրցույթը, և կսկսվի քաղաքի կառուցումը:
Բաղկացած է լինելու 22 ինժեներական ընկերությունների շինություններից, լաբորատորիայից, ավտոկայանատեղիից, այգուց և ինժեներական ենթակառույցներից:
Վերածվելու է ինժեներական մտքի ու նորարարությունների կենտրոնի:
Ապահովելու է քաղաքային կյանքի միանգամայն նոր միջավայր»,- հայտնել է Տիգրան Ավինյանը: