Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ խաղում ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիան» մրցեց Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի չեմպիոնների լիգային հաղթող մեքսիկական «Տիգրեսի» հետ և հաղթեց նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գոլը 59-րդ րոպեին խփեց ֆրանսիացի պաշտպան Բենժամին Պավարը:
«Բավարիան» երկրորդ անգամ նվաճեց աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի կոչումը: Մյունխենցիներն այս մրցաշարում առաջին անգամ հաղթել էին 2013 թվականին: