«Musk factor». այսպես է կոչվելու սերիալը, որը պատմելու է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի ու տեխնոլոգիական ներուժի մասին: Հեղինակավոր կինոհեռարձակող «Netflix»-ի պրոդյուսերական կազմը հավանել է սցենարը:
Այս էսքիզները կվերածվեն կադրերի, իսկ կադրերը՝ 12 մասանոց ֆիլմաշարի: Լավագույն ստարտափերների ու տեխնոուղեղների իրական պատմություններին գումարել են գիտաֆանտաստիկ ժանրին հատուկ տարրեր ու ստացել «Musk factor» տեխնոկոմեդիան: Սցենարն ամերիկյան մեդիահսկա՝ «Netflix»-ին գրավել է: Շուտով կսկսվեն նկարահանումները՝ Հայաստանում:
Սերիալ նկարելու գաղափարը պրոդյուսերը պատմում է՝ մոտ 15 տարի է ուներ մտքում՝ տեխնոսերիալ նկարելու գաղափարը եկավ՝ պատերազմից հետո: Մտադիր են տարբեր ազգերի հեռուստադիտողներին գրավել այն մարդկանց պատմություններով, որոնք փոքր երկրից փոխում են մեծ աշխարհը:
Այսպես 60 հոգի է միավորվել, տեխնիկական և ստեղծագործական թիմը դեռ կմեծանա. աշխարհի տարբեր երկրներում ապրող-աշխատող հայ հայտնի մասնագետներ կմիանան։
«Musk factor»-ը ցույց կտա նաև Այ-Թի ոլորտն ինչպես որ կա՝ ինչպես են աշխարհի նորարարները գաղափարը կոդ դարձնում, հետո բերում մեր կյանք: Ֆիլմի դերասաններից ընդամենը մեկի անունն է այս պահին հայտնի՝ Լևոնն է, հիմա օրերով ընկերություններով է շրջում՝՝ ծանոթանա, շփվի, որ կարողանա մտածել ու ապրել ծրագրավորողի նման:
5 տարուց ավելի է արհեստական բանականությունն աշխարհին «Արմինիան ինտելեկտ»՝ հայկական բանականություն ներկայացնող թիմի հիմնադիրն ասում է՝ մոտ 15 տարուց կմոտենանք ֆիլմի իրականությանը, բայց դեռ հեռու ենք ռոբոտների հետ ապրելուց:
Թիմը խոստանում է՝ ևս 3 ամիս ու ֆիլմաշարի առաջին սերիան հասանելի կլինի 200 միլիոնից ավելի բաժանորդ ունեցող «Netflix»-ի ցանցում: