էներգետիկայի և էներգասպառման բնագավառում Տեսչական մարմնի 2020 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված էր կատարել ստուգումներ տնտեսվարող սուբյեկտների 277 օբյեկտներում: Սակայն պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակով (կորոնավիրուսի համավարակ, պատերազմ)՝ ստուգումները Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրով կասեցվել են։ Այդպիսով՝ 277 օբյեկտում նախատեսված ստուգումներից ավարտվել են 102-ը (նախատեսված ընդհանուր քանակի 36.82%-ը), ի թիվս արվածի՝ իրականացվել է 5 վերստուգում։
Տեսչական մարմինը ստուգումների արդյունքում արձանագրել է 974 խախտում, որոնք, ըստ մարզերի, ունեն հետևյալ բաշխվածությունը․16-ական Երևանում և Կոտայքի մարզում, 13-ը՝ Սյունիքի մարզում, 11-ը՝ Շիրակի մարզում, 10-ական՝ Արարատի և Արմավիրի մարզերում, 9-ը՝ Արագածոտնում, 7-ական՝ Լոռու և Տավուշի, 5-ը՝ Վայոց ձորի մարզում, 3-ն էլ՝ Գեղարքունիքում։
Ստուգումները կատարվել են հետևյալ ոլորտներում՝
• 110 կվտ և բարձր լարման էլեկտրակայանքի՝ ենթակայանքի՝ բաշխիչ սարքվածքի տեխնիկական ստուգման.
• 110 կվտ և բարձր լարման էլեկտրակայանքի՝ էլեկտրահաղորդման օդային գծի տեխնիկական ստուգման, գազի համակարգի՝ գազափոխադրման բարձր ճնշման.
• գազի համակարգի՝ գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման էլետրակայանքի, տնտեսվարաող սուբյեկտի կամ դրա մասնաճյուղերի տեխնիկական ստուգման ոլորտներում։
Տեխնիկական ստուգումների ընթացքում տնտեսվարող սուբյեկտների 95 օբյեկտում (կամ դրանց մասնաճյուղերում) բացահայտվել է 434 խախտում։ Դա բացահայտված բոլոր 974 խախտումների 44,5%-ն է։
Հիմնական խախտումները վերաբերել են կազմակերպության գազի տնտեսությունները շահագործող ինժեներատեխնիկական անձնակազմի (ԻՏԱ), գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող ԻՏԱ, գազամատակարարման օբյեկտների շինարարությունն իրականացնող շինմոնտաժային կազմակերպությունների ԻՏԱ գիտելիքների ստուգման կազմակերպմանը՝ 43-ական դեպք, գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող աշխատակիցների, այդ թվում՝ նաև եռակցողների, գիտելիքների ստուգման կազմակերպմանը՝ 41 դեպք, գազի տնտեսության շահագործման, սպասարկման և վերանորոգման հատուկ հրահանգների առկայությանը՝ 30 դեպք, գազատար խողովակների համապատասխանությանը ազգային ստանդարտներին կամ տեխնիկական պայմաններին՝ 25 դեպք:
Գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման 51 էներգատեղակայանքներում բացահայտվել է 435 խախտում, ինչը բացահայտված բոլոր խախտումների 44,7%-ն է։
Հիմնական խախտումներն են՝ գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման անվտանգ մեթոդների հրահանգների բացակայությունը՝ 34 դեպք, գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների արտադրական տեխնոլոգիական հրահանգների բացակայությունը, գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների հրդեհային անվտանգության հրահանգների բացակայությունը, գազատարի տեխնիկական շահագործման՝ շրջայցային կամ տեխնիկական սպասարկման չկատարելը, գազատարի տեխնիկական շահագործման՝ պրոֆիլակտիկ պլանային վերանորոգման չկատարելը․ բոլոր այդ դեպքերում՝ 32-ական խախտում։
Նշված ժամանակահատվածում ստուգվել է գազի համակարգի` գազափոխադրման բարձր ճնշման 2 սուբյեկտ, բացահայտվել է 5 խախտում: 110 կվ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներում` էլեկտրահաղորդման օդային գծերի 3 տեխնիկական ստուգմների ընթացքում բացահայտվել է 26 խախտում:
Ստուգվել են 8 110 կվ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներ՝ ենթակայաններ (ԵԿ) և բաշխիչ սարքվածքներ (ԲՍ): Ստուգումների ընթացքում բացահայտվել է 74 խախտում,
Հիմնական խախտումներն են․ բաշխիչ սարքվածքի - տարածքի բնահողի հաղորդականության մասին տվյալների բացակայությունը՝ 6 հատ, բաշխիչ սարքվածքի և ՑԼՍ-ի (ցածրավոլտ լրակազմ սարք) բոլոր մետաղական մասերի հակաքայքայիչ ծածկույթի բացակայությունը` 4 հատ, (ենթակայանի) ԵԿ-ի հիմնական և օժանդակ սարքավորումների նորոգման հեռանկարային տարեկան և ամսական ժամանակացույցների բացակայությունը՝ 4 հատ:
Խախտումների բացակայության վերաբերյալ տրվել է 11 տեղեկանք, որից 8-ը ստուգումների և 3-ը վերստուգումների արդյունքում։