Ազգային ժողովում քննարկվում է ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
«Իրավունքի չարաշահման և այդ ապացուցողական բեռը դեռևս մնացել է բանկային համակարգի վրա, բայց համակարգային խնդիրը չի վերացել»,- տեղեկացրեց Արտակ Մանուկյանը:
Պատգամավորի խոսքով՝ եթե բանկը 365 օրվա ընթացքում առաջին անգամ խախտում է անում, տուգանվում է մինչև 500 հազար, բայց ոչ պակաս քան 300 հազար դրամը:
«Եթե խախտումը 365 օրվա ընթացքում երկրորդ անգամ կրկնվում է՝ կտուգանվի մինչև 1 միլիոն դրամ, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, իսկ երրորդ անգամ կրկնվելու դեպքում՝ մինչև 2 միլիոն, բայց ոչ պակաս, քան 1 միլիոն դրամը»,- ասաց Մանուկյանը՝ նշելով, որ այս նախագիծնը, ըստ էության, այդ փաթեթի մի մաս էր, հոկտեմբերին է դրվել շրջանառության մեջ, և հիմա պետք է այդ ինստիտուտների խախտված բալանսը վերականգնվի: