Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության առջև:
Նրանք պահանջում էին հրապարակել գերիների ու անհետ կորածների ցուցակները, իրենց հնարավորություն տալ շարունակել որոնողական աշխատանքները:
Ավելի ուշ ցուցարարները փակել են Տիգրան Մեծի պողոտան:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո ցանկանում էին բացել փողոցը, սակայն ծնողներից մեկի մեքենան տուգանային հրապարակ տանելու հանգամանքը կրկին վրդովվեցրել է նրանց, տեղի է ունեցել քաշքշուկ:
Որոշ ժամանակ անց փողոցը բացվել է, երթևեկությունը՝ վերականգնվել: