Փետրվարի 8-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Նորաշեն թաղամասի դպրոցի մոտից «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի պատանու։
Մաշտոցի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 9-ին, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման է ենթարկվել 17-ամյա պատանի։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարի 8-ին, ժամը 14.00-ին, վիճաբանության ժամանակ դանակով խփել է հասակակցին՝ պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: