Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները շարունակում են մարդասիրական առաքելությունն Արցախում: Հրատեխնիկները սկսել է Մարտակերտի շրջանի ականազերծման աշխատանքները, որտեղ նախատեսվում է հետազոտել ավելի քան 425 հա տարածք: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԻՆ կայքից:
Գերատեսչության խմբավորման աշխատակիցները նախօրեին ավարտել էին աշխատանքները Մարտունու շրջանում: Գրեթե մեկ ամսում հետազոտվել է ավելի քան 160 հա տարածք, հայտնաբերվել գրեթե 600 զինամթերք: Դրանց թվում են հրետանային արկեր, հակատանկային և հակահրթիռային ականներ, ավիացիոն ռումբեր, «Գրադի» և «Սմերչի» բեկորներ, M-85 կասետային զինամթերք, տարբեր տրամաչափի փամփուշտներ:
Արցախում աշխատանքների ամբողջ ընթացքում հրատեխնիկական ծառայության աշխատակիցները ստուգել են ավելի քան 250 հա տարածք:
ԱԻՆ-ի մասնագետները հատուկ տեխնիկայի օգնությամբ արդեն ուսումնասիրել են ավելի քան 15.4 հա տարածք, հրատեխնիկական խմբի հետ`ավելի քան 7 հա տարածք: Վնասազերծվել է 710 պայթյունավտանգ առարկա, այդ թվում՝ ավելի քան 330 հակահետևակային, ավելի քան 170 տանկային ական, ինչպես նաև բեկորային նռնակներ, էլեկտրական դետոնատորներ: