Երկարացնելով ռազմավարական հարձակողական զենքի կրճատման մասին պայմանագիրը՝ Մոսկվան ու Վաշինգտոնը նոր փուլ են բացել սպառազինության վերահսկման ոլորտում: Ռուսաստանը դրական է գնահատում Միացյալ Նահանգների ազդակները: Նման տեսակետ է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մենք հնարավորությունների նոր պատուհան ենք բացել սպառազինության վերահսկողության ոլորտում հեռանկարային լուծումների որոնման դիվանագիտության համար»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեռևս չգիտի, թե Բայդենի վարչակազմն ինչ դիրքերից է անդրադառնալու տվյալ թեմաներին, սակայն ռուսական կողմը ողջունում է այն հայտարարությունը, որ պայմանագրի երկարաձգումը կդառնա այս ուղղությամբ հետագա փոխգործակցության սկիզբը: