Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 10-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք, որից 15-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 4, յուրացման կամ վատնման, թմրանյութի հայտնաբերման ու ապօրինի ծառահատման՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2, անձի առևանգման, կողոպուտի, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, որսագողության, սպառնալիքի, ազատությունից ապօրինաբար զրկելու, սպանության սպառնալիքի, անառակաբարո գործողությունների, պետական սահմանն ապօրինի հատելու, ռազմական գույքը կորցնելու կամ փչացնելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ և ծեծի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 12, և բնակարանային գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: