Ես ինձ համարում եմ ամենաշատ զրպարտված քաղաքական գործիչներից մեկը՝ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկմանը:
«Հիմա թերթերին դատի են տալու այս նախագծով, ֆեյքերի ֆաբրիկաները կշարունակեն աշխատել, բա այդ ֆեյքերի ֆաբրիկանե՞րն ինչ անենք: Ինձ թվում է՝ ավելի հեշտ է ջենտլմենական պայմանավորվածությունով դադարեցնել այդ: Ասենք՝ գործող իշխանությունը խոստանա, որ իր ֆեյքերի ֆաբրիկաներն անջատում է, նախկին իշխանություններն էլ խոստանան, որ իրենք էլ իրենցն են անջատում: Ես էլ կարող եմ միջնորդ հանդիսանալ, հրավիրեմ մի տեղ, բարիշեք»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ ոչինչ չի փոխվելու, ֆեյքերը գործելու են, թղթաբանությունն է շատանալու: