Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանի շենքը կհամապատասխանեցվի ժամանակակից թանգարանների պահանջներին: ՀՀ կառավարության որոշմամբ, թույլատրվեց հանրապետական նշանակության այդ հուշարձանի փոփոխություն:
«Թույլատրել Պուշկին փողոցի N 70 հասցեում գտնվող «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան» հանրապետական նշանակության հուշարձանի վերականգնման, նորոգման և քաղաքաշինական նորմատիվային, ժամանակակից թանգարանների պահանջներին համապատասխանեցնելու միջոցով կատարել հուշարձանի փոփոխում»,- նշված է Կառավարության որոշման մեջ: