Երևանի 2020 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունները ներկայացված են հանրային քննարկման: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ծանոթանալ դրանց հնարավոր է նաև «Իրավական ակտերի նախագծերի հրապարակում» միասնական կայքում:
«Դիտողություններ և առաջարկներ ներկայացնելու համար կարող եք նամակներ ուղարկել [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան մինչև փետրվարի 24-ը:
Փետրվարի 25-ին՝ ժամը 11.00-ին, քաղաքապետարանում (Արգիշտի փողոց 1) կանցկացվեն հանրային բաց լսումներ: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 23-ը ներառյալ ներկայացնել դիմում»,- հայտնում են քաղաքապետարանից: