Եվս մեկ հայկական ստարտափ հաջողություններ է արձանագրում միջազգային ասպարեզում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Քվեարկեք Lucky Carrot ընկերության օգտին՝ Product Hunt-ում և տարածեք հղումը Ձեր ընկերների շրջանում։ Այս պահին հայկական ընկերությունը առաջատարն է։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ծրագրերի շրջանակներում ընկերությունը մասնակցել է միջազգային ցուցահանդեսի և Սիլիկոնյան հովտում վերապատրաստման դասընթացներին։ Հաջողություն եմ մաղթում»,- գրել է Արշակյանը: