Եվրամիությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել են՝ 3 տարվա ընթացքում 40 միլիոն եվրո կհատկացնեն Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Ուկրաինային և Մոլդովային կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հասանելիությունն ապահելու համար։ Այդ մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը:
Նախնական փուլում միջոցները կուղղվեն նախապատրաստական աշխատանքներին՝ շեշտը դնելով ռազմավարության կարիքները հոգալուն, սարքավորումների ու բժշկական պարագաների ձեռքբերմանը, մասնագետների վերապատրաստմանը և այլն: