Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է «Թանա պարտեզ» ընկերության տնօրեն Հուսեին Բարխուդարի գլխավորած աշխատանքային խմբին:
«Ողջունելով «Թանա պարտեզ» ընկերության տնօրինության կողմից Արմավիրի մարզում ենթակառուցվածքների և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը՝ համագործակցությունը շարունակելու և առաջիկայում նախատեսվող ծրագրերի իրականացմանն աջակցելու պատրաստակամություն եմ հայտնել:
Հանդիպման ընթացքում քննարկել ենք 2020 թվականին Արտամետում պետություն-համայնք-մասնավոր սուբվենցիոն ծրագրի շրջանակում եռակողմ փոխգործակցությամբ իրականացված համայնքի ամբողջական գազաֆիկացման ծրագիրը` 80 մլն 825.89 հազար դրամ ընդհանուր բյուջեով, որին «Թանա պարտեզի» մասնակցությունը կազմել է 20 տոկոս` 16 մլն 165.178 հազար դրամ:
Անդրադարձել ենք հաշվետու տարում Արտամետ համայնքի կողմից ներկայացված 3 սուբվենցոն հայտի մասով ընկերության` դարձյալ 20 տոկոսի չափով մասնակցությանը:
Գործընկերների հետ քննարկել ենք նաև «Թանա պարտեզի» կողմից Արմավիրի մարզում ձեռք բերված 600 հա հողատարածքի վրա հիմնված շուրջ 250 հա պիստակի և 100 հա ընկույզի այգիների ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանում էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին ընկերության մասնակցությանը վերաբերող հարցեր»,- նշել է մարզպետը: