Խորհրդարանը քննարկում է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որ ենթադրում է խստացնել պետական դավաճանության և լրտեսության համար պատժաչափերը:
Օրինագծի համահեղինակներից ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը նշեց՝ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի նկատմամբ հանցանքն ամենածանրն է, որն էլ բնականաբար պետք է ունենա ամենածանր պատիժը: Ըստ այդմ՝ օրինագծով դավաճանության համար առաջարկվում է պատիժ սահմանել մինչև ցմահ ազատազրկում, իսկ լրտեսության համար՝ 15-20 տարի ազատազրկում: