Համայնքապետարաններ, հիվանդանոցներ, ստոմատոլոգիական կլինիկաներ, հանրակրթական դպրոցներ և նախադպրոցական ուսումնական հաստատություններ. Գյումրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքների նշված հաստատություններում է եղել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային և Հարավային տարածքային կենտրոնների տեսուչների հերթական ստուգայցը:
Դիտարկել են ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Ստուգայցի արդյունքում տեսչական մարմնի մասագետներն ընդհանուր առմամբ Covid-անվտանգության նորմերի պահպանման առումով բավարար պատկեր են արձանագրել։
Հընթացս ԱԱՏՄ մասնագիտական խմբերը եղել են նաև փակ արտադրական տարածքներում, մանրամեծածախ առևտրի կենտրոններում, գրասենյակային տարածքներում։