Թեպետ Վաշինգտոնում Իրանի նկատմամբ հռետորաբանությունը փոխվել է, Իսլամական Հանրապետության հանդեպ Միացյալ Նահանգների քաղաքականությունում գործնականում ոչինչ չի փոխվել: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ փոխանցում է Tasnim լրատվայան գործակալությունը:
Իրանի ղեկավարի խոսքով՝ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ը գործում էր Իրանի դեմ, սակայն Ջո Բայդենի նոր վարչակազմից էլ բարի կամք չեն տեսնում:
Հասան Ռոհանին ընդգծել է, որ եթե Վաշինգտոնն իր կարգախոսներում անկեղծ է, ապա ԱՄՆ-ը անմիջապես պետք է նոր ուղի որդեգրի և կարգավորի խնդիրները:
Ռոհանիի խոսքով՝ ամբողջ աշխարհում ոչ մի կասկած չկա, որ Իրանի նկատմամբ տնտեսական պատերազմն ու Իրանի ժողովրդին ճնշելու ԱՄՆ քաղաքականությունը ձախողվել են, հետևաբար՝ Վաշինգտոնը պետք է փոխի իր մոտեցումն Իսլամական Հանրապետության նկատմամբ: