Կորոնավիրուսի մուտացիան չի հանգեցնի նոր համավարակի, սակայն անհրաժեշտ է զգոն լինել: Նման կարծիք է հայտնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի բյուրոյի տնօրեն Հանս Քլյուգեն՝ փոխանցում է Lenta.ru կայքը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի նոր մուտացիան հիշեցնում է, որ վարակը ոչ մի տեղ չի անհետացել: Հանս Քլյուգեն նշել է, որ այս մուտացիան վարակի բնական զարգացումն է, որը ձգտում է հարմարվել իր նոր կրողին՝ մարդուն:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի բյուրոյի ղեկավարը հայտարարել է, որ մուտացիայի պատճառով կրկնավարակում կարող է լինել այն մարդկանց մոտ, որոնք արդեն հիվանդացել են COVID-19-ով: Բացի այդ, կորոնավիրուսի առավել վարակիչ տեսակներն ավելի արագ են տարածվում՝ ծանրաբեռնելով առողջապահության համակարգերը: