Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը ձմեռային համատեղ զորավարժություններ են անցկացնում Թուրքիայի արևելյան Կարս նահանգում՝ փոխանցում են թուրքական լրատվամիջոցները:
Նշվում է, որ համատեղ զորավարժություններն անցկացվում են փետրվարի 1-12-ը, որոնց նպատակն է ներկայացնել տեղական արտադրության սպառազինությունը: Զորավարժություններին ներգրավված են տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայիններ, դիպուկահարների խմբեր:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու թուրք-ադրբեջանական «Ձմեռ 2021» զորավարժությունների վերջին փուլին: