ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծին կողմ քվեարկեց 77, դեմ՝ 35 և ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Ըստ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ նախագծով հիմնական նորամուծություններից է բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգը՝ բակալավր, մագիստրոս, դոկտոր:
Հաջորդ փոփոխությունը բուհերում ուսումնառության անցումն է լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ: Համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունը հիմնական երրորդ փոփոխությունն է: Կրթական ծրագրերի համատարմագրումը նախագծով սահմանված հաջորդ փոփոխությունն է: Ներկայումս համավատարմագրման գործընթացները կարգավորվում են Կառավարության որոշմամբ, համաձայն որի՝ բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը պարտադիր է, իսկ ծրագրային հավատարմագրումը՝ ոչ պարտադիր: Բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկուզբունքներ և մեխանիզմներ կներդրվեն:
Յուրաքանչյուր տարի երեք կրթական աստիճանով հատկացվում են անվճար և վճարովի տեղեր՝ ըստ բուհերի և մասնագիտությունների, կրթական ծրագրերի: Բակալավրի կրթական մակարդակում ընդունելությունն իրականացվում է միասնական, կենտրոնացված և ներբուհական ընդունելության քննությունների և միասնական մրցույթի միջոցով:
Բուհերի ֆինանսավորմանն անդրադառանալիս նախարարը նշել է, որ ներկայումս գործող կառավարման սխեմայով, որը բաղկացած է պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից՝ յուրաքանչյուրից 25 տոկոս համամասնությամբ, առաջարկվում է կառավարման խորհրդի կազմը նախկին 24 կամ 32 անդամի փոխարեն (ըստ բուհի չափի) սահմանել 9 հոգի, որոնցից 4-ին ընտրում է համալսարանի ակադեմիական խորհուրդը՝ դասախոսա-ուսանողական համակազմից, ինչպես նաև բուհի հետ համագործակցող գործատուներից, 5-ը նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը՝ գիտության, կրթության, մշակույթի և գործարար շրջանակներից: