ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրի ղեկավարի լիազորությունները ստանձնելուց հետո առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի ղեկավար Սի Ծինպինի հետ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի նոր տեսակի տարածման դեմ պայքարի, կլիմայի փոփոխության և աշխարհում զենքի տարածումը կանխելու թեմաները:
Երկու ղեկավարները կարծիքներ են փոխանակել համավարակին, առողջապահության ոլորտում գլոբալ անվտանգության ընդհանուր մարտահրավերներին, կլիմայի փոփոխություններին հակազդելու և զենքի տարածումը կանխելու հարցերով: