Այսօրվանից Արաբական ծովում մեկնարկում են զորավարժություններ, որոնց մասնակցում են 45 երկրների ռազմածովային ուժեր: Համատեղ զորավարժությունները հյուրընկալել է Պակիստանը՝ փոխանցում է Tribune-ը:
Փետրվարի 11-16-ը կազմակերպված «Աման-2021»-ի զորավարժություններին ներգրավված են՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան: Վերջին մեկ տասնամյակի ընթացքում Ռուսաստանն առաջին անգամ է մասնակցում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ զորավարժությունների: Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի զինված ուժերի վերջին համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել 2011-ին Իսպանիայի ափերին:
Համատեղ զորավարժությունների կարգախոսն է «Միասին՝ հանուն խաղաղության», որի նպատակն է խթանել միջազգային համագործակցությունը ծովահենության, ահաբեկչության և ծովային անվտանգությանն ու կայունությանը սպառնացող այլ հանցագործությունների դեմ պայքարում: