Այն ժամանակ, երբ Ադրբեջանը փորձում է սեպ խրել հայ-իրանական հարաբերություններում՝ պնդելով, որ Իրանն Արցախյան պատերազմում պաշտպանել է Ադրբեջանին, Իրանի ցամաքային ուժերի հրամանատար Ամիր Հեյդարին հակառակն է հայտարարել: Այս մասին տեղեկացնում է Инфотека24-ը:
«Ղարաբաղյան հակամարտությունում մենք որևէ կողմի չենք պաշտպանել և նույնիսկ առաջարկում ենք, բացի պատերազմից, այլ ուղի ընտրել՝ տարաձայնությունները հարթելու համար: Սակայն մեր կարմիր գիծն այն է, որ մենք թույլ չենք տա տարածաշրջանում որևէ փոփոխություն պաշտոնական և միջազգային աշխարհագրությունում»,- նշել է Ամիր Հեյդարին:
Գեներալն ընդգծել է, որ պաշտպանելով Իրանի հետ նշված երկու երկրների ընդհանուր սահմանները՝ Իրանի զինված ուժերը գտնվում են հիշատակված սահմանների մոտ և սահմանների այն կողմից հետևում են իրադարձությունների զարգացմանը:
Նա ընդգծել է, որ այս պահին Իրանի սահմաններին ոչինչ չի սպառնում, և բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում, պետք է իմանան, որ Իրանի զինված ուժերն ի զորու են դիմակայելու ցանկացած թշնամական ուժի: