Արցախի փրկարարներն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերսկսել են որոնողական աշխատանքները:
Փրկարարական ջոկատներն այսօր որոնումներ են իրականացնելու Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Նշենք, որ վերջին երկու օրվա ընթացքում աշխատանքները դադարեցվել էին՝ կապված ռուսական ու ադրբեջանական զինված ուժերում կատարվող հերթափոխերի հետ: