Ազգային ժողովն քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:
Հեղինակը տեղեկացրեց, որ օրենսդրական փոփոխությունը վիրավորանքի և զրպարտության դեպքում նյութական վնասի հատուցման համար նախատեսված նվազագույն աշխատավարձի՝ մինչև հազարապատիկի և մինչև երկուհազարապատիկի չափը բարձարցնելու մասով անձանց համար կապահովի լրացուցիչ երաշխիքներ արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն ֆիզիկական անձի, այլև ԶԼՄ-ների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար:
«Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը կեղծ զրպարտությունից կամ վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև մեր քաղաքացիներին հնարավորություն կընձեռնի ավելի ստույգ տեղեկություն ստանալու: Այսպիսով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվում է՝
-
ՀՀ 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ 239 քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում 7-րդ մասի 3-րդ կետում 1000 թիվը փոխարինել 5000 թվով: Ասաց՝ դա վերաբերում է վիրավորանքին:
-
8-րդ մասի 2-րդ կետում 2000 թիվը փոխարինել 10.000 թվով. սա վերաբերում է զրպարտությանը:
Սույն օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնապես հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը»,- ասաց Սիմոնյանը: