Այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին:
Հանդիպման ընթացքում Արման Դիլանյանը կարևորել է Գերմանիայի կառավարության աջակցությունը Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, իրավունքի գերակայության ամրապնդմանը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը:
Դեսպան Բանցհաֆը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել է, որ հայ-գերմանական իրավական կապերը մշտապես գտնվել են փոխադարձ հետաքրքրությունների տիրույթում, ինչպես նաև հավելել է, որ Հայաստանի ու Գերմանիայի սահմանադրական դատարանների միջև առկա արդյունավետ համագործակցությունը և բարեկամական հարաբերությունները դրա լավագույն վկայությունն են:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում գերմանական նախագահության առաջնահերթությունների և իրավունքի գերակայության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման մասին: