Ո՛չ ռազմական, ո՛չ արտակարգ դրության պահպանումն ինքնանպատակ չի կարող լինել՝ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին:
«Այսօր էլ ԱԺ-ում հնչող հարցերը, եթե ուշադրություն դարձնենք, վերաբերում են անվտանգային միջավայրին, անվտանգային միաջավայրի հետ կապված խնդիրներին, և համապատասխան լիազոր մարմնի ուշադրության գոտում է գտնվում հարցը:
Այն պահից սկսած, երբ ռազմական դրությունը պահպանելու հիմքերը կվերանան՝ կապված անվտանգային միջավայրի հետ, Կառավարության կողմից ռազմական դրությունը անմիջապես կվերացվի: Որևէ քաղաքական ենթատեքստ այստեղ չկա»,- ասաց նախարարը: