ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Արցախյան վերջին պատերազմին առնչվող պարիտետային հանձնաժողովի ստեղծման մասին հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ թեմայի վերաբերյալ քննարկմանը հրավիրել է Մարուքյանին, սակայն վերջինս չի ներկայացել:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ այս պահին պատերազմին առնչվող հազարից ավելի քրեական գործ կա:
«Քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ, և այդ մեխանիզմը ԱԺ քննիչ հանձնաժողովն է, որը կարող է ձևավորվել օրենսդրության համապատասխան կարգավորումների համաձայն: Կարծում եմ՝ պատերազմի մասին ճշմարտությունը բավականաչափ քննարկվել է, և համաձայն եմ՝ մինչև վերջին դետալը պետք է ուսումնասիրվի»,- նշեց վարչապետը: