ԱՄՆ Սենատը սահմանդրական է համարել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու գործընթացը: Նիստն սկսվել է քննարկումներից, թե սահմանադրակա՞ն է արդյոք այդ հարցը քննարկել երկրի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո:
Քվեարկության արդյունքներով՝ 56 սենատոր համաձայնել է, որ իմփիչմենթի ընթացակարգը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին, 44 օրենսդիր դեմ է քվեարկել: Գործընթացը կշարունակվի նաև այսօր:
Նախկին նախագահի իմփիչմենթի համար Սենատում անհրաժեշտ է ստանալ 67 ձայն: ԱՄՆ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նախագահի լիազորությունների ավարտից հետո իմփիչմենթի գործընթաց է սկսվում: