Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը, ներկայացրել է 2011-2020 թվականների ընթացքում մոլորակի լավագույն խաղացողների վարկանիշային աղյուսակը:
Տասնամյակի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսին: Երկրորդ տեղում է «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Երրորդ տեղը բաժին է հասել «Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինյեստային, որը նախկինում հանդես էր գալիս «Բարսելոնայում» ու Իսպանիայի հավաքականում: