Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ հանրապետությունում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը անոմալ բարձր է և կլիմայական ցուցանիշներով համապատասխանում է մարտի երրորդ տասնօրյակին։
«Հորդորում ենք՝ հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ծառերի էտ և այգեբաց չկատարել, քանի որ փետրվարի 17-ից հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում»,- հայտնում են կենտրոնից: