Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը անցած շաբաթ հայտնաբերվել է ևս 6 պետությունում, և այդպիսի երկրների թիվը հասել է 86-ի։
Ընդլայնվել է նաև այն շտամների աշխարհագրությունը, որոնք հայտնաբերվել էին Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Բրազիլիայում և Ճապոնիայում: Դեռ երկու օր առաջ վիրուսի հարավաֆրիկյան տարբերակը հաստատվել էր 44 պետությունում. անցած շաբաթ այդ երկրների թիվը եռակի ավելացել է: