Ափսոսանք եմ հայտնում նման ելույթի համար՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով Հայ-սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի վերջին հայտարարություններին, թե իրեն վարչապետի անունից հրաժարականի պահանջ է փոխանցվել:
ԿԳՄՍ նախարարը հերքեց Դարբինյանի հայտարարությունները: «Կարծում եմ՝ պարոն Դարբինյանը կբացի փակագծերը, և ընդամենը կարող եմ ասել՝ խնդիրը փնտրեք այնտեղ, որտեղ կա: Մի՛ փնտրեք խնդիր այնտեղ, որտեղ չկա: Իսկ Կառավարություն-նախարարություն օղակում չկա խնդիր»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ բուհը լավ բուհ է, որի հետ չկա որևէ խնդիր: