Թուրքիայի նախագահ Էրդողանը երկրի Ազգային մեծ ժողովի իր կուսակցության խմբի նիստում կոչ է արել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին «ճանաչել իր չափը»՝ հայտնում է Reuters-ը:
Էրդողանն ասել է, որ Կիպրոսի շուրջ ստեղծված՝ տասնամյակներ ձգվող վեճը լուծելու միակ ճանապարհը կղզում երկու պետություն հիմնելն է, և Աթենքի առաջադրած ֆեդերացիան չի լինի առաջիկա բանակցությունների օրակարգում:
«Եթե դուք իսկապես խաղաղություն եք փնտրում, չպետք է ինձ մարտահրավեր նետեք, իմացեք ձեր չափը: Եթե դա չգիտեք, նշանակում է, որ դուք ոտքով հրել եք սեղանն ու փախել եք: Եթե այդպես շարունակեք, մենք այլևս ձեզ հետ սեղանի շուրջ չենք նստի: Դուք սխալվում եք, եթե վստահում եք ձեր ընկերներին ու նրանց աջակցությանը: Թուրքիային հետաքրքիր չէ ձեզ ցույց տրվող աջակցությունը: Հիշեք, որ մենք ամուր ենք ու կանգուն»: