Կարծում եմ՝ կարիք չկա հիմնավորելու, որ ԵՊՀ-ն մեր բուհական համակարգի լոկոմոտիվն է: Այս մասին ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տալու որոշմանը:
Նշենք՝ ԱԺ-ում քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:
«Բուհը սովորական հիմնարկ չէ, որ ունի կնիք և բանկային հաշիվ: Աշխարհի բոլոր առաջադեմ բուհերը ավանդույթների պատմություն են: Օրինակ, Մոսկվայի պետական համալսարանն ունի հատուկ կարգավիճակ»,- ասաց Դումանյանը: