Մամուլի ասուլիսի միջոցով հանրությանը ներկայացրեցի ՀՀ ԲՏԱ նախարարության 2020թ. իրականացրած ծրագրերը և առաջիկա անելիքները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարարության և ենթակա մարմինների աշխատակիցներին, ոլորտի կազմակերպություններին, անհատներին և ընկերություններին` Հայաստանում և Սփյուռքում` ցուցաբերած բարձր պատասխանատվության և կատարված աշխատանքի համար։
Այժմ գտնվում ենք ծանր ու պատասխանատու աշխատանքի, զարգացման ու վերածննդի նոր փուլում»,- գրել է նախարարը։