ԳԱԱ ինստիտուտներն ավելի մեծ ինքնուրույնություն են ձեռք բերելու՝ իրենց խորհուրդներով: ԱԺ ամբիոնից անդրադառնալով Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակին՝ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նշենք՝ ԱԺ-ում քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:
Ինչ վերաբերում է ԳԱԱ նախագահությանը, նախարարը նշեց, որ նախագահությունը մնում է, պարզապես վարչարարական և ֆինանսավորման գործերին չի խառնվում: «Ակադեմիական ինստիտուտներըը ցանցեր կունենան, համակարգող խորհուրդ կձևավորեն, որոնցում կներգրավվեն նախագահության անդամները»,- պարզաբանեց Դումանյանը: