Մայր բնությունն իր գեղեցիկ տեսարաններով ու անդառնալի պահերով չի դադարում զարմացնել ու հիացնել մարդկանց, արթնացնել միլիոնավոր մարդկանց երևակայությունը՝ գրում է euronews-ը:
Ֆրանսիացի լուսանկարիչ Մաթյո Ռիվրինը Ֆրանսիայի հյուսիսարևմտյան Բրեթան նահանգի Լեսկոնիլ քաղաքում գտնվող իր տան մոտ լուսանկարել է «Ժաստին» փոթորիկը: Նրան հաջողվել է արձանագրել այն պահը, երբ հսկայական ալիքը բախվում է պատին ու ձևավորում օվկիանոսների ու ծովերի հին հունական աստված Պոսեյդոնին նմանվող կերպար՝ դեմքի սպառնալից արտահայտությամբ, մորուքով ու թագով:
Ի դեպ, փոթորկի ժամանակ լողափին եղել է մոտ 10 լուսանկարիչ, բայց միայն Ռիվրինն է կարողացել տեսնել ու լուսանկարել այդ դրամատիկ պահը: