Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ: Խաղային երրրոդ օրը հայ գրոսմայստերը հաղթել է Յան Նեպոմնյաշչիին, ոչ-ոքի խաղացել Անիշ Գիրիի, Հիկարու Նակամուրայի, Գուջրատի Վիդիտի և Թեյմուր Ռաջաբովի հետ:
15 հնարավորից վաստակած 8.5 միավորով Արոնյանը 4-րդ հորիզոնականով մտել է լավագույն ութնյակի մեջ: Կիսաեզրափակչի ուղեգիրը հայ շախմատիստը կխաղարկի ֆրանսիացի Մաքսիմ-Վաշիե Լագրավի հետ: Նրանցից զատ քառորդ եզրափակչում են նաև Մագնուս Կարլսենը, Դանիիլ Դուբովը, Ուեսլի Սոն, Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովն ու Յան-Կշիշտոֆ Դուդան;