ՀՀ կառավարությունը նախատեսում է մարդահամար անցկացնել 2021 կամ 2022 թվականներին. հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
«Մարդահամարի մասով նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին դեռ 2019-ից, բայց հնարավոր չեղավ իրականացնել հենց կորոնավիրուսի համավարակի պատճառով: 2021 թ., եթե խնդիրները լուծված լինեն, կարծում եմ, որ կհասցնենք անցկացնել նաև մարդահամարը: Եթե չհասցնենք, ապա դա տեղի կունենա 2022-ին»,- տեղեկացրեց փոխվարչապետը: