ՀՀ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Անի միավորված համայնքը ստացել է երկու աղբատար մեքենա՝ յուրաքանչյուրը 20 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ, և կոյուղի մաքրող մեկ մեքենա՝ 19 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ։
Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքին հատկացվել է մեկ ինքնաթափ մեքենա՝ 18 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ։
Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, Կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսավորմամբ՝ նպաստելով համայնքային կարողությունների հզորացմանը և տեխնիկական վերազինմանը։