Արցախում ցուցակագրում են շահառու հանդիսացող, բայց սոցիալական ծրագրերում չընդգրկված քաղաքացիներին: Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարը վստահեցնում է՝ երկրորդ փուլի համար շտկումներ են անում:
Մանե Թանդիլյան (Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար) - Քննարկում են այն նոր շահառուների խումբը կամ նախկինների կրկնելը, որոնք մինչ այդ ներառված չէին: Եվ այս առումով շտեմարանների հետ ճշգրտումը հնարավորություն կտա երկրորդ փուլի ծրագրերն ավելի հեշտ և ավելի արագ իրականացնել:
Սոցիալական ծրագրերի իրագործումը՝ որակյալ սպասարկմամբ: Այդ նպատակով նախարարությունում գործում է նորաբաց կենտրոնը: Այստեղ մեկ պատուհանի սկզբունքով սպասարկում են ցանկացած ծրագրի շահառուի:
Արաքսյա Գրիգորյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական) - Երբ քաղաքացին մտնում է սրահ, այս սրահով սահմանափակվում է քաղաքացու այցը նախարարություն: Կա՛մ տեղում կարգավորվում է, կա՛մ առնվազն գրավոր դիմումի հիման վրա նրա խնդիրներին փորձում են տալ լուծումներ:
Արցախի կառավարությունն աշխատատեղերի պահպանման ծրագիր է սկսում: Գործադիրը 6 ամսով եկամտային հարկի տեսքով աջակցություն է առաջարկում գործատուներին:
Մանե Թանդիլյան - Այսինքն` պետությունը սուբսիդավորելու է եկամտային հարկի չափով գործատուի ծախսը, որով փաստացի աշխատատեղի խրախուսման միջոց ենք առաջարկում: Եվ այս առումով կարևոր եմ համարում այս ծրագրի իրականացումը, ու փետրվարին առաջին վճարում են անելու գործատուներին:
Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը ֆինանսական աջակցության հաջորդ ծրագրերը նախատեսում է բանկային փոխանցումների տեսքով միայն, որ քաղաքացիները հերթերում չկանգնեն: