Իսլամական հեղափոխության 42-րդ տարեդարձի օրը, կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով, Իրանում տեղի է ունեցել խորհրդանշական ավտո-մոտոերթ: Խորհրդանշական երթը տեղի է ունեցել երկրի ամբողջ տարածքում՝ գյուղերի ու քաղաքների փողոցներում: Ըստ Pars Today-ի՝ միջոցառումն անցկացվել է միաժամանակ ավելի քան հազար գյուղում ու քաղաքում, և բոլոր վայրերում երթի մեկնարկային կետը եղել են մզկիթները: