Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկ տարուց ավելի է, ինչ ձեռնամուխ է եղել Հայաստանում՝ կանանց ֆուտբոլի զարգացմանը: 2020 թ. մարտին՝ տևական ժամանակ անց, հավաքվեց ազգային հավաքական, ու անցկացվեցին ընկերական հանդիպումներ:
Երկրորդ տարին է, ինչ անցկացվում է կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը: Տարեցտարի թիմերն ավելի մարտունակ ու մրցունակ են դառնում, իսկ թիմերի առջև դրված նշաձողերը բարձրացվում են: «Ուրարտուում» մարզիչները վստահեցնում են, որ շատ նուրբ ու լուրջ մոտեցում են ցուցաբերում կանանց ֆուտբոլին: Սակայն ինչպես տղամարդկանց ֆուտբոլում, կանանց ֆուտբոլում ևս՝ անչափ կարևոր է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը: Նման ճանապարհ է ընտրել Երևանի «Ուրարտուն»:
Այս տարի անցկացվում է նաև ֆուտզալի առաջնություն: Գաղտնիք չէ, որ ֆուտբոլից ֆուտզալ անցումը ամենաճիշտ ճանապարհը չէ, սակայն, ինչպես նշեցինք, դեռ զարգացող կանանց ֆուտբոլ ունենք ու նույն ֆուտբոլիստները մասնակցում են նաև ֆուտզալի առաջնությանը, որտեղ 3 խաղում խփած 28 գոլով աչքի ընկավ 14-ամյա ֆուտբոլիստ Միլենա Սայադյանը:
Միլենան նշում է, որ տանը կիսով չափ են դեմ են եղել ֆուտբոլիստ դառնալու գաղափարին, սակայն համառությունն ու ցանկությունն իր խոսքն ասել է.
Միլենայի մարզիչը՝ Գայանե Ավագյանը, միայն դրական խոսքեր է ասում իր սանի մասին:
Ինչ վերաբերում է կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությանը, ապա մնում է հավելել, որ «Ուրարտուն» 9 խաղից հետո 15 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:
Հեղինակ՝ Արմեն Գարամյան