Չինական
CGTN հեռուստաընկերության հետ հարցազրույցում Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին արձագանքել է CBS հեռուստաընկերության հարցազրույցում պատժամիջոցների չեղարկումն ուրանի հարստացման Իրանի ծրագրի դադարեցմամբ պայմանավորելու Ջո Բայդենի հայտարարությանը: Արաղչին ասել է. «ԱՄՆ-ը այն երկիրն է, որ պետք է առաջին քայլը կատարի»:
Իրանցի փոխնախարարը հավելել է. «ԱՄՆ նախկին կառավարությունը որոշեց վերջ դնել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին (ՀԳՀԾ) իր անդամակցությանը: Նրանք լքեցին բանակցության սեղանը և վերականգնեցին պատժամիջոցները, նույնիսկ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառեցին Իրանի դեմ: Ուրեմն եթե նրանք մտադիր են վերադառնալ ՀԳՀԾ, ու դառնալ այս միջազգային համաձայնագրի անդամ, անշուշտ պետք է չեղարկեն պատժամիջոցները և վերադառնան իրենց պարտավորությունների լիարժեք կատարմանը»:
Իրանի հրթիռային ծրագիրը և տարածաշրջանային այլ հարցեր Իսլամական Հանրապետության հետ հավանական բանակցություններում ներառելու ԱՄՆ նոր վարչակազմի որոշման մասին Արաղչին ասել է. «ԻԻՀ-ն երբեք նման բան չի ընդունի, և ՀԳՀԾ-ն վերաբերում է միայն Իրանի միջուկային ծրագրին»: